Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ժողովուրդներ և գոյաբանական ռիսկեր

Ժողովուրդներ և գոյաբանական ռիսկեր
14.03.2024 | 19:56

Լուրջ և անլուրջ ժողովուրդների ամենաէական տարբերություններից մեկը նրանց վերաբերմունքն է գոյաբանական ռիսկերին։

Լուրջ ժողովուրդը նույնիսկ աննշան գոյաբանական ռիսկին մոտենում է ծայրահեղ զգուշությամբ և պատասխանատվությամբ՝ նայեք ռուսներին։

Իսկ անլուրջ ժողովուրդը նույնիսկ ահռելի գոյաբանական ռիսկին մոտենում է ճիշտ նույն ձևի ծայրահեղ թեթևամտությամբ՝ նայեք մեզ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3543

Մեկնաբանություններ